Քրիստինա Եղոյանի և Դավիթ Աֆրիկյանի սիրո պատմությունը. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Դերասանուհի Քրիստինա Եղոյանը մոտ մեկ տարի առաջ սկսեց ակտիվորեն զբաղվել նաև երգչուհու կարիերայով։ Այսօր Քրիստինան նոր տեսահոլովակ կներկայացնի իր երկրպագուների դատին։ Մինչև այդ նա Tert.am Life–ին պատմել է նոր աշխատանքի մասին և տրամադրել լուսանկարներ նկարահանման հրապարակից։
«Երգս այն մարդկանց մասին է, ովքեր իրենց կյանքում ունեն մեծ սեր, գեղեցիկ պահեր ու անփոխարինելի զգացողություններ: Այն զույգերի մասին է, որոնք պարզապես «շնչել» չեն կարողանում առանց իրար, իրարից հեռու օդը չի հերիքում։ Երգս հենց այդպես էլ կոչվում է` «Օդս չի հերիքում»,– պատմեց Քրիստինան։
Երգչուհու նոր կատարման հեղինակն Արման Անտոնյանն է։ Տեսահոլովակը նկարահանել է Կարեն Ամյանը, պրոդյուսերն Արմեն Պետրոսյանն է։ Տեսահոլովակում ներկայացված է զույգի սիրո պատմություն, որը սահմաններ չի ճանաչում։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: