Ի՞նչ է արել Փաշինյանը իր նշանակումից հետո 3 օրվա ընթացքում
BlogՀայտնի ռուս ակտիվիստ Ալեկսեյ Ժանսեիտովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Միխայիլ Սահակաշվիլին ասել է՝
Ընդամենը 3 օրում հիանալի անձնավորություն Նիկոլ Փաշինյանը՝ դառնալով ՀՀ վարչապետ, փոխեց երկրի բոլոր նախարարներին: Նոր կազմում կան նախարարներ, ովքեր 27 և 29 տարեկան են:
Փաշինյանը դիմեց մաքսատան աշխատակիցներին և բացատրեց, որ այսուհետ գործում են նոր օրենքներ: Ապրանքների մաքսազերծումը պետք է կատարվի առավելագույնը 1 ժամվա ընթացքում և մարդիկ հավասարապես իրավունք ունեն ներկրել օրենքով թույլատրելի ցանկացած ապրանք: Հայաստանում կար խնդիր անօրակ վառելիքի, քանի որ վառելիք ներկրելու իրավունք ուներ միայն մեկ օլիգարխ: Փաշինյանը վերացրեց օլիգարխիան և մենաշնորհները:
Նա կոչով դիմեց զինվորների ծնողներին՝ պահանջելով, որ այլևս ոչինչ չուղարկեն իրենց զավակներին, քանի որ դա պետության պարտավորությունն է ապահովել նրանց անհրաժեշտ ամեն ինչով և արդեն հաջորդ օրը նրան ուղղվեցին շնորհակալական նամակներ զինվորների ծնողներից: Նա այն ղեկավարն է, ով ամեն օր պատմում է իր ժողովրդին , թե ի՞նչ, ինչո՞ւ և ե՞րբ է արել, թե ո՞ւմ և ինչո՞ւ է վստահել որևէ պաշտոն:
Հայաստանի բյուջեն նույնն էն հարգելիներս, սակայն եկել է մի ղեկավար, ով սիրում է իր ժողովրդին և անում է ամեն ինչ երկրի բարգավաճման համար: