Եղանակը Հայաստանում. Սպասվում է անձրև և ամպրոպ
SocietyՀանրապետության տարածքում մայիսի 15-16-ին առավելապես հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 15-ից կբարձրանա 3-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 15-16-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +14+18,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +14+18,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +18+20,
Գեղարքունիքում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +14+18,
Լոռիում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +16+21,
Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +14+18,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +21+23,
Արարատում՝ գիշերը`+10+12, ցերեկը` +22+25,
Արմավիրում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +22+25,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +14+18,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +22+25,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +23+26,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+18,
Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +20+23: