Ռեյնան ամռանը կտեղափոխվի «Միլան»
Sport«Միլանի» մարզական տնօրեն Մասիմո Միրաբելին հաստատել է, որ «Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնան ազատ խաղացողի կարգավիճակով կտեղափոխվի իրենց ակումբ:
35-ամյա իսպանացու պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է հունիսի 30-ին.
«Մենք Ռեյնային անվճար ստանալու հնարավորություն ունեցանք: Կարծում եմ` սա օգտակար գործարք կլինի:
Հանդես ենք գալու մի քանի մրցաշարերում: Պեպեն կարող է օգնել մեզ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Մեզ փորձառու մարդիկ են պետք»,- Միրաբելիի խոսքերն է փոպաբցում «Football Italia»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Ռեյնան «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում 46 հանդիպման է մասնակցել, որոնցում բաց է թողել 42 գնդակ: