Yerevan, 20.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լիդիա Օռլովան`ծնողների բաժանման, հոր հետ հարաբերությունների և «Էլենի օրագրում» Ջենիի կերպարի մասին

Lifestyle

Մանրամասն՝Այստեղ

21–ամյա Լիդիա Օռլովան իր դեբյուտային դերը հեռուստատեսությունում ստացավ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում։ Ջենիի դերակատարուհին սովորում է Թատերական ինստիտուտի Դերասանական բաժնի 4–րդ կուրսում։ Ասում է` ձգտում էր հայտնիության, սակայն մի անգամ բեմում հայտնվելուց հետո հասկացավ, որ շատ է ուզում  լինել նաև թատրոնում։

Լիդիային հաճախ քննարկում են ոչ հայկական արտաքին ունենալու համար։ Նրա տատիկները (թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից) ռուս են։ Այստեղից էլ գալիս է նրա տիպիկ հայկական դիմագծեր չունենալը։

Tert.am Life–ը երիտասարդ դերասանուհու հետ անկեղծ զրույց է ունեցել ոչ միայն «Էլենի օրագրում» մարմնավորած դերի, այլև իր տեսակի, տարիներ առաջ ծնողների ամուսնալուծության, հոր հետ քիչ շփման և իր հոգեվիճակի վրա այդ ամենի ազդեցության մասին։

–Լիդիա, «Էլենի օրագրում» կերտում ես քո դեբյուտային դերը։ Ինչպե՞ս սկսեցիր առաջին քայլերդ դերասանական ասպարեզում։

–Ժամանակին գրանցվել էի «Ինդիվիդում քասթինգում», որտեղից պարբերաբար կանչում էին նկարահանումների։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում` գնում ես մեծ ակնկալիքով, բայց ինչ-որ տեսարանում «նիֆոկուս» ես երևում։) «Դոմինո» սիթքոմի առաջին սերիայում փոքրիկ դեր ունեցա։ Խոսք չունեի, բայց խաղարկային կերպար էր։ Նկարահանման գնալիս ես հատուկ չէի բարձրաձայնում, որ Թատերականի ուսանող եմ, ռեժիսորը զարմացավ, թե ինչպես է այդքան լավ ստացվեց ինձ մոտ, ասացի, որ Թատերականում եմ սովորում։ Սակայն այդ փուլում համարս փոխեցի ու կապս խզվեց «Ինդիվիդումի» հետ։

«Էլենի օրագրում» պատահական հայտնվեցի։ Ռոբի դերակատար Պողոսը կուրսընկերս է։ Ռեժիսոր Մհեր Խաչատրյանն ասել էր, որ գեղեցիկ աղջկա են փնտրում, նա էլ իմ թեկնածությունն էր առաջարկել։ Հանդիպեցի ռեժիսորին, փորձ արեցի, տեսքտ կարդացի ու անցա։ Քանի որ կերպարն իրենց շտապ էր պետք, անմիջապես ռեժիսորն ընտրեց ինձ ու վիդեոփորձս այլ մարդկանց չուղարկեցին։ Սկզբում ինձ առաջարկեցին Մարիամիկի կերպարը` ակնոցով, առաջին հայացքից աչքի չընկնող աղջիկ, որը հետագայում կբացահայտվի որպես շատ գեղեցիկ, հետաքրքիր անձնավորություն։ Քանի որ առաջին անգամ էի երկարատև դերով ներկայանում, նախընտրեցի խաղարկել այն կերպարը, որն ավելի մոտ է ինձ, քան ինձանից գլոբալ տարբերվող դեր խաղալ։

–Շատերի համար առաջնային է ներկայանալ գեղեցիկ, գրավիչ աղջկա դերով, սակայն դերասանի մասնագիտությունը ենթադրում է նաև քեզանից տարբերվող դերեր խաղալ։ Վախենո՞ւմ էիր տգեղ երևալուց։

–Դերասանը չպետք է վախենա տգեղ երևալուց։ Կոմպլեքսով դերասանը դերասան չէ։ Ես ուղղակի ռիսկ չարեցի խաղալ այդ կերպարը, մտածեցի, գուցե, չարդարացնեմ։

– Լիդիա, ընտանիքումդ դերասաներ կա՞ն։ Ի՞նչը բերեց քեզ Թատերական։

–Ընտանիքումս արվեստի հետ կապ ունեցող մարդիկ չկան։  Մամաս պատմում է, որ մանկուց եմ սիրել այս ամենը, 10 տարեկանում հեռուստատեսությամբ շոու եմ նայել, հետո այնքան եմ ոգևորվել, որ սկսել եմ հիստերիայի մեջ ընկած լացել ու ասել, որ ուզում եմ Հոլիվուդ գնալ։) Դարձա  16 տարեկան էի, նույն երգն էի երգում։) Ընդունվեցի Թատերական, թեև սպասելիքներս չարդարացան։ Ես այլ կերպ էի պատկերացնում Թատերականի աշխարհը։ Երբ 0 կուրսում էր, իրոք, այդպես էր, բայց երբ ընդունվեցի, ընկա աժիոտաժի մեջ, հասկացա, որ այն չէ…

–Ի՞նչը հիասթափեցրեց քեզ։

–Իմ ուղեղը կենտրոնացած է հին ժամանակների վրա` 1900-ականներ, Բոհեմ, հեղափոխություն… ես պատկերացնում էի, որ Թատերականի ամեն անկյունում ստեղծագործող մարդիկ են, բայց եկա ու տեսա, որ մեկը մյուսի հետ «արա»–ով է խոսում, աղջիկները տհաճ ձևով ծամոն են ծամում և նման այլ բաներ։

–Թատերական ինստիտուտում կրթության ձևը ֆորմալ չէ։ Ուսանողների մեծ մասն ամբողջ օրն անցկացնում են այնտեղ, ինչը մեծ ազդեցություն է ունենում նաև տեսակի ձևավորման վրա։ Քո տեսակի ձևավորման վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել Թատերականը։

–Առաջին հերթին կոփել է ինձ։ Վայրէջքները շատ–շատ են եղել. դասախոսները, ովքեր ուզում են արդյունք ստանալ, երբեմն, կոպիտ են շփվում ուսանողների հետ, բայց հասկանում ես, որ չպետք է ընկճվես, պետք է առաջ գնաս, որքան էլ ընկնես, պետք է վեր բարձրանաս։ Ինչ վերաբերում է տաղանդին` կարծում եմ, դա ներքին շնորհ է։

Ես ավելի շատ լինում եմ Ստանիսլավսկու անվան թատրոնում, քան Թատերականում։ Բնականաբար, դա ազդում է ինձ վրա, արվեստի շունչն իր ազդեցությունն ունենում է։

Ձգտո՞ւմ ես դեպի Ստանիսլավսկու բեմ։

–Իմ կուրսղեկը Ստանիսլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, Ալեքսանդր Սամսոնիչն էր։  Նրա մահից հետո կուրսի ղեկավարի պաշտոնը ստանձնեց նույն թատրոնի ռեժիսոր Արթուր Աշոտովիչը։ Մեզ հետ աշխատում է նաև նրա դուստրը` Նորա Գրիգորյանը։ Որոշ ժամանակ առաջ Նորան ինձ կանչեց թատրոն։ Դա այն փուլն էր, երբ ինձ կանչեցին նաև նկարահանման։ Նախընտրեցի հայտնիությունը, ժամանակի սղության պատճառով սկսեցի չմասնակցել փորձերին, բնականաբար, նա ստիպված էր դուրս թողնել ինձ։ Հետո հասկացա, թե դերասանի համար որքան կարևոր է խաղալ թատրոնում։ Հիմա հարաբերություններս վերականգնել եմ իրենց հետ։ Հնարավոր է` Նորան Սումգայիթյան ջարդերի թեմայով բեմադրություն անի մեր կուրսի հետ. որին ես էլ կմասնակցեմ։

–Զրույցի ընթացքում երկրորդ անգամ ենք բախվում հայտնիության ձգտմանդ։ Հաճախ, հատկապես, երիտասարդներն ընտրում են այս մասնագիտությունը, քանի որ ուզում են հայտնի լինել, նույնիսկ կարևոր չէ` կերգե՞ն, կխաղա՞ն, թե՞ կլուսանկարվեն որպես մոդել։ Ինչքանո՞վ է դա նշանակություն ունեցել մասնագիտական ընտրությանդ մեջ։

–Դա էտապային ձգտում էր։ Երբ ես ծանոթ չէի բեմի շնչին, ինձ համար ավելի կարևոր էր հայտնի լինելը։ Առաջին անգամ պատահական հայտնվեցի բեմում։ Ներկայացումից հետո լույսերը դեռ չէին անջատել, բարձրացա բեմ։ Ինչ–որ ներքին էներգետիկա կար, որը չեմ կարող բացատրել։ Հետո 1-2 ներկայացման մեջ խաղացի ու հասկացա, թե դա ինչ հաճույք է։ Նույնիսկ փոշմանում եմ, որ հրաժարվեցի Ստանիսլավսկու թատրոնում խաղալու հնարավորությունից։

–«Էլենի օրագիրը» քեզ բերեց սպասված ճանաչումը, բայց դա միայն դա միայն փայլուն կյանք չի ենթադրում։ Հաճախ զրկվում ես ամենապարզ «առանձնանալու» հնարավորությունից։ Ի վերջո, սա ա՞յն էր, ինչ ուզում էիր։

-Սկզբում շատ հաճելի էր։ Երբ գրում էին միանգամից պատասխանում էի։ Հիմա հասկանում եմ այն մարդկանց, ում  մասին խոսում են, որ աստղայինը տարել է։ Իրոք, հնարավոր չէ այդքան մարդու  պատասխանել։ Հիմա ուղղակի ուզում եմ ընկերներիս հետ ինչ–որ տեղ գնալ, բայց հնարավոր չէ հանգիստ վայելել այդ 2 ժամը։ Դա պետք է լինի կամ կեսգիշերն անց, կամ չպետք է լինի։ Ամեն դեպքում հաճելի է, բայց, երբեմն, առանձնանալու ցանկություն ես ունենում։

-Աստղային հիվանդությունը որևէ մեկին չի շրջանցում, ուղղակի ամեն մեկի կողքով մի կերպ է անցնում։ Քո դեպքում ի՞նչ դրսևորումներ է ունենում։ Նկատե՞լ ես։

-Իմ դեպքում, երևի, դրա դրսևորումն այն է, որ որոշ մարդկանց սկսեցի անտեսել ու չշփվել։ Կային մարդիկ, որոնց առաջ ժպտում էի, թարս նայում էին, չէին էլ բարևում։ Հայտնի դառնալուցս հետո սկսեցին իրենք մտերմություն անել, գրել, զանգել, ինչը տարօրինակ էր։ Սկսեցի արհամարհել իրենց։ Երևի, մտածում են աստղայինս տարավ, բայց ինձ ուղղակի տհաճ է այդ իրավիճակը։

–Ինչպես հասկացա, կտրուկ ես, եթե մեկի նկատմամբ բացասական վերաբերմունք ունես, ընդգծում ես դա։

–Հա, միանշանակ, ունեմ այդ կտրուկությունը, բայց դա պայմանավորված չէ քիթս ցցած, հայտնի կամ կայացած լինելով։ Դա  միշտ է եղել։ Կեղծավորություն, առհասարակ, չկա մեջս։ Եթե ինձ ինչ–որ բան դուր չի գալիս, կարող եմ շատ տգեղ (ընդունում եմ, որ դա տգեղ է) ու արհամարհական, ցուցադրական վեր կենամ, գնամ կամ ուղիղ ասեմ, որ ինձ դուր չի գալիս այն մարդը, որը հիմա նստած է դիմացս։

–Դա քեզ չի՞ խանգարում։

–Չգիտես ինչու, մարդկանց գերում է  բնավորությանս այդ գիծը։ Դա ձևականություն չէ, թեև, երբեմն, մարդիկ դա ընդունում են ձևական ստեղծված բնավորություն, որով ուզում ես տարբերվել, իմ գռեհկությունն ընդունում են որպես  խաղ, որն իրենց գերում է։

Բնականաբար, դրա պատճառով քիչ կորուստներ չեն լինում, սակայն սովորել եմ բալանսի բերել։ Փորձում եմ այդքան կտրուկ չլինել այն մարդկանց հետ, ովքեր կարևոր են ինձ համար։

Առաջ ում հետ ասես շփվում էի, հետո պարզվում էր, որ այն մարդիկ չեն, ում հետ կարելի է շփվել։ Ես ինձ վեր չեմ դասում, ուղղակի հասկացել եմ, որ շատ մարդկանց հետ չարժե մոտ հարաբերություններ ունենալ։ Հիմա միանգամից հասկանում եմ դա։

–Կոնֆլիկտայի՞ն ես։

-Ես էլ չեմ կարողանում բռնել այդ գիծս։ Կարող եմ ամիսներով դիմանալ, հետո միանգամից պայթել կամ կարող եմ չնչին մի բանից  կոնֆլիկտ ստեղծել ու ինքս էլ չհասկանամ` ինչո՞ւ այդպես արեցի։ Առհասարակ, կյանքս իմպուլսային է, չեմ կարողանում կառավարել էմոցիաներս։

–Լիդիա, հանրությունը հաճախ քննարկում է քո արտաքին տեսքը, քեզ վերագրում են պլաստիկ վիրահատություններ։ Վիրահատական միջամտությունների դիմե՞լ ես։

–Իմ հայտնիության սկզբնական շրջանում շատ վատ բաներ էին գրում, որ շատ տգեղ եմ, դեմքս տգեղ է սարքած։ Սկզբում նման բաներից շատ էի նեղվում։

Իրականում, որևէ  միջամտություն չկա։ Միակ «լանցետը», որ ինձ կպել է, եղել է կույրաղիքիս  վիրահատության  ժամանակ։ Ես դեմ չեմ վիրահատական միջամտություններին,  եթե հետագայում ինչ–որ բան ինձ դուր չգա, կդիմեմ վիրահատության, բայց հիմա որևէ միջամտություն չկա` հայրիկիս քիթն եմ ժառանգել, մայրիկիս շրթունքները։ Անբնական են միայն լինզաները, որոնք դնում եմ տեսողական խնդրի պատճառով, որոշեցի նաև գույն ընտրել։ Իմ աչքերի բնական գույնը բաց շագանակագույն է։

–Շատ աղջիկներ հաշտ չեն իրենց արտաքինի հետ։ Դու էլ չես բացառում, որ հնարավոր է հետագայում դիմես վիրահատության։ Որքանո՞վ ես հաշտ արտաքինիդ հետ։ Ի՞նչը կցանկանայիր փոխել։

–Արտաքինիս հետ հաշտ կլինեմ, թե ոչ, կախված է իմ հոգեվիճակից։ Դա շատ փոփոխական է։ Բնականաբար, երբ շատ հաճոյախոսություններ ես ստանում, քեզ թագուհի ես զգում։ Երևի թե, շրթունքներիս ձևը կփոփոխեի։ Ես կոմպլեքս ունեմ` վերևի շուրթս ավելի հաստ է, քան ներքևինը։ Դա ազդում է նաև խոսակցականիս վրա, թեև ես շատ եմ աշխատում այդ ուղղությամբ։ Ում ասում եմ, որ ուզում եմ փոփոխություն անել, ջղայնանում է, բայց աննշան կոմպլեքս է, որը ես եմ տեսնում։

–Առհասարակ, շա՞տ կոմպլեքսներ ունես։

–Ես ոչ թե կոմպլեքսավորվող եմ, այլ փակվող։ Ես կարող եմ առանց դիմահարդարման կամ «բոմժի» պես հագնված գնալ շոփինգի, սակայն ինձ փակելը շատ հեշտ է, թեկուզ դերասանական խաղի առումով։ Ինձ համար շատ կարևոր է` ինչպես եմ տեղ հասցնում կերպարս ու, անգամ, թեթև կատակի պատճառով կարող եմ հրաժարվել ինչ–որ ժեստից, արտահայտությունից։ Անգամ եթե գիտեմ, որ դա պահի տակ արված ապուշ կատակ էր։

–Մարդկանց  հետ շփման դեպքում է՞լ ես շուտ ես փակվում։ Կարծրատիպ կա, որ եթե շփվող մարդ ես, ուրեմն բաց ես, մինչդեռ կարելի է լինել շփվող, բայց փակ, երբ հերթը հասնում է քո զգացմունքներին, անձնական կյանքին։

–Վերջերս ընկերոջս հետ խոսում էինք մեր հարաբերությունների մասին, թե որքանով ենք  հետաքրքիր իրար։ Շատ ճիշտ արտահայտություն արեցի, որ եթե տվյալ պահին խոսելու բան չկա, նախընտրում եմ չխոսել։ Առհասարակ, եթե ինչ–որ թեմայից տեղյակ չեմ, լռում եմ։ Ինչ վերաբերում է իմ ներաշխարհի մասին խոսելուն` հատուկենտ մարդիկ կան, ովքեր տեղյակ են իմ անձնականից, ապրումներից։ Նրանք մանրակրկտորեն ընտրված են։ Ամեն դեպքում պետք է ունենաս այնպիսի մարդ, որը ծնողդ չի, բայց իրեն վստահում ես, գրեթե, այնքան, որքան ծնողիդ։ Իրեն կարող ես պատմել քեզ հետ կատարվածը, խորհուրդ հարցնել։  Նրանք են` իմ շատ մոտ ընկերը, իր ընկերուհին և արդեն իմ ընկերը։

–Ծնողներիդ հետ հարաբերություններդ ինչպե՞ս են։ Կարողանո՞ւմ ես նրանց հետ էլ անկեղծ լինել ու պատմել այն, ինչ կատարվում է քեզ հետ։

– Ծնողներս վաղուց են բաժանվել։ Պապայիս հետ շփումը շատ քիչ է, որովհետև Ռուսաստանում է ապրում։ Բնականաբար շատ քիչ բանի մասին կարող ես խոսել այն մարդու հետ, որի հետ չունես ընտանեկան կապի կոնտակտ։ Իսկ մաման իմ ամենա–ամենա ընկերներից է։ Վերջերս ասում էի` մամ, նկատե՞լ ես որքան ժամանակ է, քեզ «մամա» չեմ ասել, միշտ անունի փաղաքշական տարբերակներով եմ դիմում։ Շատ ընկերական հարաբերություններ ունենք։ Երբեմն, սկզբում քաշվում եմ ասել իրեն, բայց ինձ տանջում է, որ ինչ–որ բան կա, որն ինքը չգիտի ու սկսում եմ ակնարկներ անել, ի վերջո, ասում եմ։ Ամեն անգամ հասկանում եմ, որ ասելը ճիշտ էր, որովհետև այն քիչ ծնողներից, որն  իրավիճակը սառն է դատում, չի գոռգոռում, արգելքներ չի դնում։ Ամեն ինչ ճիշտ դասավորում է, խորհուրդ է տալիս, վերջում, թեթև ծնողություն է անում ու մեկ–մեկ ջղայնանում։)

-4–5 տարեկան ես եղել , երբ ծնողներդ բաժանվել են։ Մի կողմից քեզ համար սովորական է դառնում առանց հայրիկի ներկայության մեծանալը, մյուս կողմից, որքան էլ ցույց տաս, որ դա չի անդրադառնում քեզ վրա, այսպես, թե այնպես, ունի իր ազդեցությունը։ Ինչպե՞ս ծնողներիդ բաժանումն անդրադարձավ քեզ վրա։ Բարդություններ ունեցե՞լ ես հայրիկիցդ հեռու լինելու պատճառով։

–Այն ժամանակ, երբ իրենք միասին էին, մենք մի ընտանիք էինք, ես ավելի լարված էի, քան հետո։ Ես ոչ չարացա ուրիշների հանդեպ, ովքեր լիարժեք ընտանիք ունեն, ոչ կարոտ էի զգում, ոչ թախիծ։ Նման բաներ չեղան, որովհետև  մամայի հետ տեղափոխեցինք իր հայրական տուն, որտեղ ընտանիքի զգացողությունը շատ մեծ է։ Փաստացի, ես չզգացի կորուստը։ Քեռիս, կարծես, մեծ եղբայրս լիներ, պապայություն էր անում, պապիկս էլ էր պապայություն անում ու շատ տաք մթնոլորտ էր։ Պաշտպանվածություն միշտ զգացել եմ ու ընտանիքի գաղափարը մնաց իմ մեջ։

–Տարածությունն ու ժամանակն ունենում են իրենց ազդեցությունն ու հարաբերությունների մեջ որոշակի  սառնություն է մտնում։ Ամեն դեպքում, հայրիկիդ մեղադրո՞ւմ ես քեզանից հեռու լինելու համար։

–Ես փոքր եմ եղել, շատ բան չեմ հիշում։ Անցումն էլ սուր չի եղել ինձ համար։ Երևի, իմ դաստիարակությունից է, ես ընկալում եմ, որ մարդը պատկանում է տվյալ տեսակին և իրեն այդպես եմ ընդունում։ Երբ մի քիչ հասունացա, հասկացա, որ ամեն ինչ այդպես եղավ, որովհետև ինքն ընտանիքի մարդ չէ, շատ է սիրում իր ազատությունը։ Դա մեղադրելու չէ, որովհետև գոյություն ունի մարդու խառնվածք, բնավորություն։ Ես որքան էլ չունեմ պապա–աղջիկ կապը իր հետ, բայց մարդն ինչ–որ բան անում է ինձ համար։ Իր սերն էլ արտահայտվում է ֆինանսական օգնությամբ, նոր իրեր գնել, ուղարկելով։ Ամեն դեպքում, չեմ կարող խաբել ու ասել, թե հայր–աղջիկ կապ ունեմ իր հետ։ Ինքը լավ բարեկամ է ինձ համար։

–Դերասանուհի դառնալու որոշմանդ ինչպե՞ս արձագանքեցին հայրդ ու մայրդ։ Ի՞նչ ազդեցություն են ունեցել քեզ վրա կայացմանդ փուլում։

–Յուրաքանչյուր որոշում կայացնելիս, անգամ, եթե սխալ որոշում եմ կայացնում, մաման ազատ է թողնում ինձ։ Նա խորհուրդ է տալիս, բացատրում է, բայց չի արգելում։ Պիտի ինքդ անես, նոր համոզվես, որ սխալ էիր։ Նա դա հասկանում է։ Երևի թե, իմ տարիքում անցել է նույնի միջով ու հասկանում է, որ ինչքան էլ համոզի, չեմ համոզվելու։ Մամաս ինձ շատ է սատարել։ Երբ ջղայնացած գալիս էի տուն, ասում` էլ չեմ ուզում, գնալ նկարահանման (նման բաներ հիմնականում լինում էին բացասական մեկնաբանություններից հետո), հանգստացնում էր ինձ կամ փախչում սենյակ, որովհետև իմ հիստերիաներին ոչ ոք չի դիմանում։) Իսկ պապան… շատ դժվար է հասկանալ իր վերաբերմունքն իմ կայացրած  որոշմանը… չեմ հասկանում` ինքն անտարբեր է, թե իր մեջ հավատ չկա, որ կարող եմ անել, թե իրեն թվում է, որ մանկական ցանկություն է… Երևի թե, դա նրանից է, որ իրեն թվում է, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, կապիկություն է։ Ինքը մեծ շրջապատ ունի, 90-ականներից հիմք դրած մարդկանցից է, որոշակի կապ ունի Ռուսաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ, երևի, դրա համար էլ էստեղի վիճակն իրեն ուղղակի զբաղվելիք է թվում։ Էնպես չի, որ կուզեի իր աջակցությունը, մամայի ընտանիքից շատ–շատ եմ ստանում այդ աջակցությունը, բայց իր խոսքն ինձ չէր խանգարի, հաճելի կլիներ։

–Տան միակ երեխան լինելով` սովորում ես, որ ամեն ինչ դեպի քեզ պիտի գա, ամեն ինչ քո շուրջը պիտի պտտվի ու անկախ քեզանից եսասիրություն է ձևավորվում։ Եսակենտրո՞ն ես։

Դա բալանսավորված է։ Սխալ կլինի ասել, որ նման դրսևորումներ չունեմ։ Ալտրուիզմս արթնանում է այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է շատ մտերիմ մարդու։ Թեև ես կարծում եմ, երբ մարդու մեջ արթնանում է ալտրուիզմը, այդտեղ իր լուման ունի նաև էգոն։ Այսինքն` ես կարող եմ ինչ–որ բան անել իմ մտերիմ մարդու համար, բայց իրականում ես դա անում եմ, որ ինձ լավ զգամ։ Ես հանգիստ ասում եմ, որ էգոցենտրիկ եմ, սակայն չունեմ «իշխանություն» ասվածը։ Ես չեմ սիրում դիմացինս պարտադրել իմ ասածը։ Հո գազան չեմ։) Թե ինչ կանեն իմ շրջանից դուրս, ուշադրություն չեմ դարձնում։

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia