Ավարտական եւ միասնական քննությունները հետաձգվել են. հաստատվել է նոր ժամանակացույցը
Society2018 թվականի միասնական քննությունների ժամանակացույցը փոփոխության է ենթարկվել: Դիմորդների գիտելիքների ստուգումը կսկսվի ոչ թե հունիսի 1-ից, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ հունիսի 8-ից:
Քննությունները կանցկացվեն հետեւյալ օրերին.
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»՝ հունիսի 8-ին,
«Հայոց լեզու եւ հայ գրականություն»` հունիսի 12-ին,
«Ֆիզիկա»` հունիսի 15-ին,
«Օտար լեզու»` հունիսի 19-ին,
«Մաթեմատիկա»` հունիսի 22-ին,
«Հայոց պատմություն», «Քիմիա»` հունիսի 25-ին,
«Ռուսաց լեզու»` հունիսի 27-ին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ քննություններն անցկացվելու են այսպիսի ժամանակացույցով:
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»՝ հունիսի 1-ին,
«Հայոց լեզու եւ հայ գրականություն»՝ հունիսի 5-ին,
«Ֆիզիկա»՝ հունիսի 8-ին,
«Օտար լեզուներ»՝ հունիսի 12-ին,
«Մաթեմատիկա»՝ հունիսի 15-ին,
«Հայոց պատմություն», «Քիմիա»՝ հունիսի 19-ին,
«Ռուսաց լեզու»՝ հունիսի 22-ին:
Ինչ վերաբերում է ավարտական քննություններին, փոփոխվել են 9-րդ եւ 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված օրերը:
Քննությունների համար սահմանվել է հետեւյալ գրաֆիկը.
12-րդ դասարան
«Հայոց լեզու եւ հայ գրականություն» /գրավոր/- հունիսի 13-ին,
«Մաթեմատիկա» /գրավոր/- հունիսի 20-ին,
«Հայոց պատմություն» /գրավոր/- հունիսի 26-ին,
«Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք):
9-րդ դասարան
«Հայոց լեզու եւ հայ գրականություն» /գրավոր/- հունիսի 11-ին,
«Գրականություն» /բանավոր/-հունիսի 14-ին,
«Մաթեմատիկա» /գրավոր/- հունիսի 17-ին,
«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/- հունիսի 21-ին,
«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/- հունիսի 25-ին,
«Հայոց պատմություն» /բանավոր/- հունիսի 28-ին,
«Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում
4-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը չեն փոխվել.
«Մայրենի» /գրավոր/- հունիսի 2-ին,
«Մաթեմատիկա» /գրավոր/- հունիսի 5-ին:
Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը ավելի վաղ մասնագետների շրջանում հարցում էր սկսել՝ պարզելու համար, թե որքանով նպատակահարմար կլինի հետաձգել ըդնունելության քննությունները: Հարցի առաջ գալը նա հիմնավորել էր այն հանգամանքով, որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել եւ լավ չեն պարապել քննությունների համար: