Կաթվածահար է եղել ՊԵԿ-ի աշխատանքը. հսկայածավալ ապրանք մնացել է կարգոներում՝ առանց մաքսազերծման
SocietyՊարզվում է՝ այս օրերին կաթվածահար է եղել նաև կուլիսներում մնացած Պետեկամուտների կոմիտեի գործունեությունը: Վարդան Հարությունյանի ղեկավարությամբ գործող կառույցը ևս անմասն չի մնացել ներքաղաքական անցուդարձից ու անմիջականորեն իր վրա է կրել վերջին փոփոխությունները:
Ըստ մեր տեղեկությունների՝ մաքսազերծման սպասող հսկայածավալ ապրանք մնացել է կարգոներում՝ անհայտ ճակատագրով: Ըստ աղբյուրի՝ մաքսազերծման գործընթացն անընդհատ հետաձգվում է, քանի որ իրավիճակը խիստ հեղհեղուկ է և ղեկավարության համար պարզ չէ, թե այսուհետ ով, որքան մաքս է գրպանելու:
Մինչ ՊԵԿ-ի ղեկավարությունը փորձում է հասկանալ՝ մնալու է խաղում, թե ոչ, փչանում ու շարքից դուրս են գալիս պահեստներում դեռ չմաքսազերծված հսկայական չափերի ապրանքներ: Ստացվում է, որ վերևների եփած ճաշից վնասով են դուրս գալիս հատկապես փոքր ու միջին ներկրողներն, ովքեր ոչ ուղղակիորեն դարձել են ՊԵԿ ղեկավարության քմահաճույքների կրողը:
Առավել մանրամասն Այստեղ