Երևանը ոչ թե մի խումբ մարդկանց, այլ՝ համայն հայության տունն է
SocietyՄի խումբ ցուցարարների կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը զայրացրել էր նրա համախոհներին: Ի պաշտպանություն քաղաքապետի, նրանք նույնպես պաստառներով ու կոչերով եկել էին քաղաքապետարանի հարակից հարթակի մոտ, որտեղ հավաքվել էին ցուցարաները:
Մայրաքաղաքի բնակիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշում էին, որ իրենք ընտրել են Տ. Մարգարյանին և գոհ են նրա կողմից իրականացվող ծրագրերից: Նրանք պնդում էին, որ թույլ չեն տա, այս հարցը քաղաքականացնել, քանի որ մայրաքաղաքի կարգ ու կանոնը պաշտպանելն ու ամենօրյա ռեժիմով բոլոր հարցերն ուշադրության կենտրոնում պահելը դուրս է նման մեկնաբանություններից: Իսկ Հայաստանի մայրաքաղաքը ոչ միայն մի խումբ մարդկանց, այլ համայն հայության տունն է և բոլորս միասին պետք է մտածեն մեր տունը շենացնելու ու զարգացնելու մասին: