Տարոն Մարգարյանն ակտիվիստների գործողությունները որակել է օրենքի խախտում
SocietyԻնչպես հայտնում է ORER.am-ը, քիչ առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դուրս եկավ ցուցարարների մոտ:
Դիմելով իր աջակիցներին` Տ.Մարգարյանը հայտարարեց. «Իմ շատ սիրելի համաքաղաքացիներ, շնորհակալ եմ, որ միշտ եղել եք մեր կողքին, որ պաշտպանում եք ձեր քաղաքապետին: Ձեր խոսքը լսեցինք, միացեք ձեր ընտանիքներին, ձեզ լավ օր»:
Անդրադառնալով իր հրաժարականը պահանջող քաղաքացիների գործողություններին` Մարգարյանն ասաց, որ քաղաքացիները փորձում են խանգարել քաղաքապետարանի աշխատանքները:
Ըստ Տարոն Մարգարյանի` քաղաքապետարանի շենք ներխուժելն օրենքի խախտում է:
Քաղաքապետի խոսքով` իրավապահները պետք է զբաղվեն այս հարցով: