«Որովհետև մենք կովկասցի ենք». Կիրկորովը մեկնաբանել է «Սոպրանոների հայկական կլանի» մասին լուսանկարը
LifestyleՌուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանել է «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիի՝ «Սոպրանոների հայկական կլանի» մասին ինստագրամյան լուսանկարը, որում պատկերված են Կանդելակին, Կիրկորովը, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հումորային դերասան Միխայիլ Գալուստյանը:
«Որովհետև մենք կովկասցի ենք»,-լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել Կիրկորովը, ինչն էլ համացանցի օգտատերերի շրջանում թեժ քննարկումների առիթ է դարձել:
Շատերը պնդել են, որ Կիրկորովին պետք է հեռացնել լուսանկարից, քանի որ նա «հայ չէ»:
«Այդ երբվանի՞ց է նա խոստովանում, որ իր երակներով հայկական արյուն է հոսում: Միգուցե (ՀՀ վարչապետ Նիկոլ-Tert.am) Փաշինյանի հաղթանակից հետո՞»,- գրել է օգտատերերից մեկը:
Կիրկորովի ծագման մասին խոսակցությունները միշտ էլ թեժ քննարկումների առիթ են եղել: Նրա հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, արմատներով Արևմտյան Հայաստանից է: Հայոց ցեղասպանության ժամանակ նրա նախնիները Բուլղարիա են գաղթել ու Գրիգորյան ազգանունը փոխել Կիրկորովի:

Առավել մանրամասն՝ այստեղ