Առաջին փոխվարչապետը հրաժարվել է ծառայողական երեք ավտոմեքենաներից
LifestyleՄանրամասն՝ այստեղ:
Քիչ առաջ ավարտվեց կառավարության այսօրվա նիստը: Նիստի ընթացքում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետի գրասենյակին տրամադրված է հինգ ծառայողական մեքենա և իրենք երեքից հրաժարվել են, երկուսին էլ կանդրադառնան ըստ նպատակահարմարության:
Բացի այդ, Միրզոյանը առաջարկել է, որ բոլոր գերատեսչությունների հաշվեկշռում առկա ծառայողական մեքենաների թիվը վերանայեն:
Թեման շարունակելով` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ փոխվարչապետերին առաջարկեց ուշադրություն դարձնել նաև գործողումներին, քանի որ ըստ իր ուսումնասիրությունների, դրանք հաճախ էքսկուրսիայի են վերածվում: