Ահասարսուռ դեպք. մայրը իր 11-ամյա աղջկան դանակի շուրջ 70 հարված է հասցրել
SocietyԱռավել մանրամասն` Kotyonok.site
Օկլահոմայում կինը իր 11-ամյա աղջկան դանակի շուրջ 70 հարված է հասցրել։ USA.one-ի հաղորդմամբ՝ աղջիկը հրաշքով ողջ է մնացել, սակայն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել Թալսում։ Բազմազավակ մայրը՝ Տաիրա Ահմեդը զայրացել է 11,9 եւ 8 տարեկան իր երեք աղջիկների վրա։
Քննության տվյալներով՝ կնոջը զայրացրել է այն, որ երեխաները կարդում եւ իրեն են նայում։ Կինը կապել է աղջիկներին, փակել նրանց բերանները եւ սկսել ծեծել ավագին։ Երբ երեխան սկսել է ետ մղել հարվածները, մայրը բրիչով հարվածել է նրա գլխին, ապա նաեւ դանակով։ Միջնեկ աղջիկը այդ ընթացքում կարողացել է ազատվել եւ արձակելով կրտսերի կապերը, և շտապել են հարեւանների մոտ օգնության։
Ապա կինը այրել է տունը, որ հավանաբար ոչնչացնի ավագ երեխային։ Վերցնելով կրտսերին՝ կինը մեքենայով հեռացել է։ Բարեբախտաբար, վիրավոր աղջկան դուրս են հանել այրվող տնից ու հոսպիտալացրել։ Կնոջը նույն օրը ձերբակալել են։