Թագավորական հարսանիք-2018. մեկնարկել է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը
SocietyՄեծ Բրիտանիայում մեկնարկել է օրվա գլխավոր իրադարձությունը՝ արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը։ Պսակադրությանը ներկա գտնվելու համար հյուրերը ժամանում են Վինձորի պալատի Սբ Գեորգի մատուռ:
Արդեն հայտնի է, որ Հարին ու նրա հարսնացուն ամուսնությունից հետո կստանան Սասեքսի դքսի ու դքսուհու տիտղոսները։ Օրերս հաղորդվել էր, որ հարսնացուին դեպի խորան է ուղեկցելու սկեսրայրը՝ արքայազն Չարլզը, քանի որ Մարքլի հայրը ներկա չի լինելու։ Տեղեկությունը տարածել էր Քենսինգթոնյան պալատը:
«Միսս Մեգան Մարքլը խնդրել է Նորին գերազանցություն Ուելսի արքայազնին պսակադրության օրն իրեն դեպի խորան ուղեկցել: Ուելսի արքայազնը հաճույքով կուղեկցի միսս Մարքլին»,- ասվում է Քենսինգթոնյան պալատի հայտարարությունում:
Մատուռը, որտեղ կայանալու է պսակադրության արարողությունը
Փողոցը՝ սպասելիս
Հյուրերը