Թուրքիայի ԶՈւ հատուկ ծառայությունների ղեկավարը եղել է հայ-ադրբեջանական շփման գծում
Թուրքիայի Զինված ուժերի հատուկ ծառայությունների հրամանատար գեներալ Զեքաի Աքսաքալլըն և նրան ուղեկցող թուրք զինծառայողները եղել են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Աքսաքալլըն խոսել է շփման գծում ծառայող զինվորների հետ, եղել է ուսումնական դիրքերում, որտեղ հանդիպել է տանկիստներին և դիպուկահարներին: Թուրքիայի ԶՈւ հատուկ ծառայությունների ղեկավարին ծանոթացրել են ադրբեջանական բանակի մարտական պատրաստվածության հետ: