Ժողովրդի հետ, բայց ժողովրդին դեմ
AnalysisԱռաջին հայացքից թվում է, որ Հայաստանի ծխախոտագործության հիմնադիր Վարդանյան եղբայրների ժողովրդական շարժմանը միանալը բխում է տարվա կեսը Հայաստանում աշխատած փողերով այլ երկրներում ապրող տղաների ժողովրդասիրությունից կամ հայրենասիրությունից, բայց իրականում պատճառներն ավելի խորքային են և բխում են այս գործարար տղաների նեղ անձնական բիզնես շահերից:
Բանը կայանում է նրանում, որ Վարդանյանները նեղացած էին Կարեն Կարապետյանից, ով թույլ էր տվել, որ Հայաստանում կառուցվեր նոր սիգարետի գործարան, որի արդյունքում ստեղծվելու էին հազարավոր նոր աշխատատեղեր, հազարավոր գյուղացիներ թութուն էին աճեցնելու և արդյունքում զարգանալու էր Հայաստանի տնտեսությունը :
Եվ ահա Վարդանյանները (չցանկանալով, որ իրենցից բացի էլի մարդիկ զբաղվեն սիգարետի արտադրությամբ, որն, ի դեպ, արտահանվում է Հայաստանից դուրս և որքան էլ Հայաստանում շատ արտադրենք՝ միևնույն է սպառում ունենալու ենք), միացան ժողովրդական շարժամը, որպեսզի տապալեն գործող իշխանություններին, իշխանության բերեն նոր ուժերի, ովքեր էլ թույլ չեն տա, որ Հայաստանում կառուցվի նոր ծխախոտի գործարան:
Հուսով եմ՝ ի տարբերություն Վարդանյանների, Նիկոլ Փաշինյանը գիտակցում է , որ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են ներդրումներ և որևէ մեկ ընտանիքի շահերը պաշտպանելու համար դեմ չի գնա Հայաստանում ներդրումներ անել ցանկացող գործարարներին:
Մի խոսքով՝ տղերքը միացան ժողովրդին, որպեսզի փակեն ժողովրդի՝ մի այլ մասի, ապագայում աշխատանք ունենալու շանսը: