«Ռեալը» նոր դարպասապահ է ման գալիս
Sport«Tribalfootball»-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» նախահագ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ամռանը ձեռք բերել դարպասապահի:
Աղբյուրի տեղեկություններով մադրիդյան ակումբի ղեկավարը երեք դարապասապահների մեջ է ընտրություն կատարում. Դավիդ Դե Խեա «Մանչեսթեր Յունայթեդ», Տիբո Կուրտուա «Չելսի», Ալիսոն «Ռոմա»:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» շատ վաղուց էր ցանկանում ձեռք բերել «Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային, սակայն ինչ-ինչ պատճառներով տեղափոխությունը չիրականացավ: