Ֆուտբոլի հավաքականը բաց մարզում անցկացրեց
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարզում անցկացրեց, որը բաց էր ԶԼՄ ներկայացուցիչների համար։
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկած մարզման սկզբում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում վերանշանակված Վարդան Մինասյանը ողջունեց նորեկներին։ Այնուհետև տղաները ֆիզիկական մարզումներ անցկացրեցին, միմյանց միջև երկկողմանի խաղ անցկացրին։ Թիմի դարպասապահներին մարզում էր Ռոման Բերեզովսկին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մայիսի 29-ին կմրցի Մալթայի հետ, ապա՝ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Երկու խաղերը կկայանան Ավստրիայում: