Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ
CultureՀրապարակը գրում է. «Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է դիմել դատարան՝ կաթողիկոսի դեմ։ Բանն այն է, որ տարիներ շարունակ Ախոյանին պատկանող շինարարական կազմակերպություններն են իրականացրել Մայր Աթոռի շինծրագրերը, իսկ Գարեգին Բ-ն, ինչպես բոլորին է հայտնի, չի սիրում վճարել, եւ Ախոյանի համբերության բաժակը լցվել է։
Այստեղ որոշակի դեր է խաղացել թերեւս նաեւ այն, որ Ախոյանն ակտիվ է հոգեւոր հարցերում, մասնավորապես՝ Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված խնդիրներում, ինչը նույնպես դուր չի գալիս Մայր Աթոռին»։