Հրաչյա Ռոստոմյան. «Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվեց Հրաչյա Ռոստոմյանը, ասեկոսեներ տարածվեցին, թե ամենայն հավանականությամբ Գագիկ Ծառուկյանին պատկանող հանրային օբյեկտները դուրս կմնան ԱԻՆ ստուգումների ցանկից: Հարցի մասին պարզաբանում ստանալու համար «Փաստ» օրաթերթը դիմեց ԱԻ նախարարին:
– Պարոն Ռոստոմյան, ստանձնելով ԱԻ նախարարի պաշտոնը,Դուք բազմիցս շեշտել եք, որ համակարգը պետք է մաքրվի, իսկ կոռուպցիոն ռիսկերը հասցվեն նվազագույնի: Արդյոք ԱԻՆ–ը ստուգումներ կիրականացնի՞ Գագիկ Ծառուկյանին պատկանող առևտրաժամանցային կենտրոններում և գազալցակայաններում:
– Գիտեք, երբ ասում ենք՝ ԱԻՆ–ը ստուգումներ է անցկացր ել ա յս կ ամ այ ն հանրային վայրում, պետք չէ հասկանալ, թե մեր աշխատակիցները «տնտեսական դահիճի» դերում են հանդես գալու: Մեր կողմից իրականացվող ստուգումներն ու հրդեհատեխնիկական հետազոտություններն առավելապես միտված են տվյալ օբյեկտի հրդեհային և տեխնիկական անվտանգության համակարգի կատարելագործմանը: Գիտակից տնտեսվարողն ինքն էլ հասկանում է, որ անվտանգության կանոնների պահպանությու նը ոչ մի այն մարդկանց կյանքի և առողջության պահպանման գրավականն է, այլև՝ իր սեփական տնտեսության պահ պան ման երաշ խ ի ք ը : Ե ր բ Բարգավաճ Հայաստան կուսակցության նիստին քննարկվում էր ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվելու իմ թեկնածությունը, Գագիկ Ծառուկյանն իր խոսքում շեշտեց, որ հանրային օբյեկտներին առա ջադր վող անվ տանգության պահանջների և նորմերի համապատասխանության ստուգումները և խորհրդատվությու ն ը պ ե տ ք է ս կ ս ե լ հ ե ն ց ի ր ե ն պատ կ ա նող օբ յեկտ ն ե րից: Օրեն ք ի առաջ հա վ ա ս ա րու թյան սկզբուն ք ը պետք է պահպանվի, միայն այդպես կկարողանանք կառուցել որակապես նոր հասարակական համակարգ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում