էլթոն Ջոնը ժամանեց Հայաստան
SocietyԵրեւան է ժամանել էլթոն Ջոնը։ Հանրահայտ երաժիշտն իր ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի հետ քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
NEWS.am-ի տեղեկություններով, հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում:

Ընկերության Հայաստանյան գրասենյակից մեզ հետ զրույցում ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ տեղեկությունը:
