Ծանոթացա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անհեթեթ հայտարարությանը. Գեղամ Պետրոսյան
BlogՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ծանոթացա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անհեթեթ հայտարարությանը, թե արտահերթ լինելու է անկախ ՀՀԿ֊ի կամքից։ Այսօրվա ներքաղաքական պառլամենտական իրողության պայմաններում առանց ՀՀԿ֊ի կամքի ոչ մի բան չի կարող լինել՝ ոչ կառավարության ծրագրի ընդունումը և ոչ էլ արտահերթի անցկացումը, ավելին՝ եթե Ավինյանը մոռացել է, նշեմ, որ հենց ՀՀԿ֊ի քաղաքական որոշման արդյունքում է Փաշինյանն ընտրվել վարչապետ։ Սա ուղղակի հիշեցում անփորձ գործընկերոջս։
Հ.Գ.
Իսկ արտահերթի պահով մի բան հստակ է, որ ոչ բոլորն են կիսում այդ կարծիքը։ Ավինյանին խորհուրդ կտամ ծանոթանա նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքին։ Երիտասարդ փոխվարչապետին չէր խանգարի այլ կարծիք էլ լսել։