ՀՀ նախագահը և վարչապետը ընթրել են Էլթոն Ջոնի հետ
SocietyՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթրել են Հայաստան ժամանած աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնի հետ։
Ընթրիքին մասնակցել են նրանց կանայք և այլ պաշտոնյաներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթրիքից հետո լուսանկար է հրապարակել Facebook-ում։
Հիշեցնենք, որ այսօր Նախագահ Արմեն Սարգսյանն աշխարհահռչակ բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնի եւ Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ միասին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը: