Մուհամեդ Սալահ. Վստահ եմ, որ կմասնակցեմ Աշխարհի առաջնությանը
SportԱնգլիական «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը խոսել է վնասվածքից ապաքինվելու ժամկետների մասին:
«Չափազանց ծանր երեկո էր, սակայն մարտիկ եմ: Չնայած բոլոր դժվարություններին՝ վստահ եմ, որ լինելու եմ Ռուսաստանում, որպեսզի բոլորը հպարտանան ինձնով:
Ձեր սերը և աջակցությունն ինձ ուժ են տալիս, որի կարիքն ունեմ»,- թվիթերյան իր էջում գրել է եգիպտացին:
Հիշեցնենք, որ Սալահը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի հետ բախման ժամանակ: