Իտալիայի նորանշանակ վարչապետը հրաժարվել է կառավարություն կազմել
International newsԻտալիայի նորանշանակ վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարվել է կառավարություն ձևավորելու առաջարկից, երբ նախագահը մերժել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար նրա առաջարկած թեկնածուին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, որոշման մասին հայտարարվել է երկու գործչի հանդիպման ավարտին: Կոնտեին ընտվել էր 11 շաբաթ տևած քաղաքական փակուղու հանգուցալուծումից հետո:
Իտալիան առանց կառավարության է մնացել մարտի 4-ին կայացած ընտրություններից հետո, քանի որ ոչ մի քաղաքական խումբ մեծամասնություն չի կազմել:
Կոնտեն կիրակի երեկոյան նախագահ Սերջիո Մատարելային ներկայացրել է նախարարների իր կազմը, սակայն Մատարելան մերժել է էկոնոմիկայի նախարարի նրա թեկնածուին՝ Պաոլո Սավոնային, ով հայտնի եվրասկեպտիկ է: