Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամոթը (պատմվածք)

Blog
Նրա աչքերի սեւ բիբերի մեջ գիշերվա նման ծվարած վախ կար:Երբ օրը մթնում էր,նա հեռանում էր բակից՝ մտնելով իր վարձակալած նկուղային խուցն ու փակվում այնտեղ: Երբ նրան հարցնում էին,թե ով է նա ազգությամբ՝ հաճախակի փոփոխվում էին նրա պատասխանները,ինչպես մարտ ամսվա օրն իր եղանակային տրամադրությամբ: Նա շատ լավ տարբերում էր քրիստոնյային՝ մահմեդականի՛ց,իսկ նրան տեսնելը բակի տղամարդկանց շրջապատում զրուցելիս՝ նու՛յնն էր,ինչպես ձյան մեջ ծաղկած մանուշակին:Կհավատա՜ք...Ես էլ չէի հավատում իմ աչքերին,երբ մի անգամ նա բանավիճում էր ամենատարեց հարեւանի հետ,թե աշխարհում բոլոր ազգերը միմյանց քույր ու եղբայր են,փաստելով Ադամին՝ որպես նախահա՛յր: Նա չէր սիրում խոսել իր մասին,միայն ասում էր,որ նա անտեր է:Մի թե աշխարհում անտեր է մարդը,երբ տղամարդ է: Ընդամենը տասներեք տարեկան հասակում փախչել էր տանից ու հասել այնտեղ,որտեղ նրան կիսագրագետ ծնողները չէին կարող գտնել:Էժան աշխատուժով վաստակում էր իր օրվա հացը,սնվում էր կիսաքաղցությամբ՝ խնայելո՛վ ամեն մի ռուբլին: Նրա միակ տաբատը,ինչը ձեռքով լվացվում եւ փռվում էր չորանալու,իր մաշվածությամբ չէր զիջում ջնջոցին:Վերնաշապիկի թեւերը ձմռանը երկարում,ամռանը ծալված դառնում էին կարճաթեւ:Նա չէր հիշում,թե վերջին անգամ երբ է կերել տաք ճաշ կամ խմել կոմպոտ: Այսպես նա ապրում էր,մինչ իմ նրան հայկական հարիսա հյուրասիրելը: Նա կուչ էր եկել խոհանոցի աթոռի վրա ու գդալը դողում էր նրա մատների մեջ: -Կե՛ր,առանց ամաչելու օգտվիր:Երբ մարդը ճաշում է,նա պետք է զգա կերակուրի համը: -Համե՛ղ է,-պատասխանելով սեւ բիբերը հառեց դեմքիս: Իմ բջջային հեռախոսը ստացավ հաղորդագրություն ու հնչեց ձայնային ազդանշանը՝ «Հայաստան»: Դա լավ պատրվակ էր խոհանոցում նրան մենակ թողնելու համար: Երբ որոշ ժամանակ անց ես վերադարձա,նա ծնկել էր հատակի կարպետին եւ աղոթում էր: Ինձ տեսնելով այնպես ցատկեց իր տեղից,որ կողքին դրված աթոռը շրջվեց: -Գիտեմ,որ դու թալիշ ես,այդպես չէ,-հարցրեցի նրան պարզապես մի բան խոսելու համար: -Ո՛չ,ես ադրբեջանցի եմ,-պատասխանեց նա: -Իսկ ինչու՜ ես խաբում մարդկանց: -Ամաչու՛մ եմ,-պատասխանեց նա: Տիրող լռությունը տարածվեց խոհանոցում,ես նայում էի նրա սեւաբորբ աչքերի մեջ ու արյունս եռաց: -Չսպանե՜ս ինձ,-նրա ձայնը դողաց: Չէի զգացել,թե երբ էր խոհանոցային դանակն հայտնվել իմ ձեռքում: -Հայը չի՛ սպանում,հայը քրիստոնյա է:Դու իմ օջախի հացն ես կիսել,իսկ հիմա գնա՛: Նա իր հասակով խոնարհվեց իմ ոտքերի մոտ,ինչպես,որ ես եմ խոնարհվում աղոթելիս... Թե նա ինչպես հեռացավ իմ տանից,երբ բակում շունս անծանոթների ելքը սահմանափակում է մինչ իմ հրամանը,որ օտար չէ մարդը...Դուրս գալով տանից,նա ցատկել էր պարսպի վրայով: Մի քանի ամիս էր անցել այս դեպքից,երբ դարպասի հնչող զանգից դուրս եկա տան բակ: Նա էր: -Ես հեռանում եմ այս քաղաքից:Գնում եմ,բայց չգիտեմ թե ուր,-խոսեց նա: -Գնա՛,Աստված քո հետ,-պատասխանելով նրան՝ շրջվեցի դեպի տուն: -Խնդրու՛մ եմ,այս ծրարը վերցրեք,-նրա ձայնը աղերսող հնչյուններով տարածվեց բակում: Երբ տուն մտա,ծրարի մեջ տեղավորված տետրի էջը վայր ընկավ ցած:Չէր սոսնձել... Կան բաներ,որ կարդու՛մ ես չհասկանալով:Կարդում ես նորից,որ հասկանա՜ս մարդուն: Նրա ձեռագիրը տողերից կախվել էր,ինչպես,որ մի ժամանակ նրա տաբատն էր կախվում չորանալու: Նա հեռացավ իր հետ տանելով այն ամոթը,որ նրա հայրն էր թողել իր հիշողության մեջ: Նրա հայրը իր զինակոչ ընկերոջ հետ,երբ տարիներ անց հանդիպել էին ու մանկահասակ Ադիլը նրանց տեսել էր քաղաքային բաղնիսում: Այսպես նրանցից շատերը,ովքեր կասպյան ծովածոցից փախչելով՝ փորձում են գտնել փրկությու՛ն... Միրա Ռուբենց
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts