Հայաստանն ու Ֆրանսիան կապված են պատմական կապերով. Լե Դրիան
SocietyՀայաստանն ու Ֆրանսիան կապված են պատմական կապերով: Այս մասին մայիսի 28-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Նախարարը արձանագրել է, որ Երեւան ժամանելու օրը պատահական չէ ընտրված. այցը նվիրված է Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը: «Սա վկայում է այն մասին, թե ինչ լայն հարաբերություններ են կապում Հայաստանին եւ Ֆրանսիային»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նա ուժեղ հույզեր է վերապրել՝ այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ Մուսալեռի հուշահամալիր, որտեղ նախարարը բացել է ֆրանսիական նավատորմի նավաստիների հուշարձանը:
«Նրանք այն նույն տարածաշրջանից են, ինչ՝ ես»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հարաբերությունները, չնայած զարգացմանը, բավականաչափ չեն ընդգծում գոյություն ունեցող ներուժը: Խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ նախարարը նշեց ստորագրված փաստաթղթի բացառիկությունը:
Նշենք, որ չնայած բարձր գնահատականին, Ֆրանսիան դեռ չի վավերացրել այդ փաստաթուղթը: