Գվարդիոլան նշել է ֆուտբոլի աշխարհի առաջնության իր ֆավորիտներին
Sport«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե աշխարհի առաջնությանը մասնակցող որ թիմերին է համարում մրցաշարի հիմնական ֆավորիտները.
«Ֆավորիտներն են Անգլիան, Գերմանիան, Իսպանիան, Արգենտինան, Բրազիլիան:
Նրանք, ովքեր միշտ հավակնում են բարձր տեղերի: Հուսով եմ` մենք իսկապես կվայելենք աշխարհի այս տարվա առաջնությունը»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը:
Հիշեցնենք` Աշխարհի 2018 թվականի առաջնությունը կկայանա Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը:
Խմբային փուլում Անգլիան կմրցի Բելգիայի, Թունիսի և Պանամայի հետ: Գերմանիան կմրցի Հարավային Կորեայի, Շվեդիայի և Մեքսիկայի հետ: Իսպանիայի մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Մարոկոն և Իրանը: Արգենտինան կխաղա Խորվաթիայի, Իսլանդիայի և Նիգերիայի հետ, իսկ Բրազիլիան` Սերբիայի, Շվեյցարիայի և Կոստա-Ռիկայի հետ: