Առաջին Հանրապետությունն այն անկյունաքարն է, որը հնարավոր դարձրեց հայկական պետականության վերականգնումը. Կորյուն Նահապետյան
BlogԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առաջին Հանրապետության հարյուրամյակը նշելիս՝ այս տարվա ընթացքում առիթներ եմ ունեցել զրուցել մեր աշակերտների և ուսուցիչների հետ Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին քաղաքականության, ձեռքբերումների և կորուստների մասին։ Սա լավ հնարավորություն էր նաև ինձ համար վերընթերցելու և վերաիմաստավորելու 1918-1920թթ մեր պատմությունը, որն, անկասկած, մեծարժեք դասեր քաղելու անսպառ աղբյուր է:
Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ։ Չնայած իր կարճատև գոյությանը, Առաջին Հանրապետությունն այն անկյունաքարն է, որը հնարավոր դարձրեց հայկական պետականության վերականգնումը և շարունակական ընթացքը մինչև մեր օրեր։
Մաղթում եմ մեր երկրին ու ժողովրդին խաղաղություն, ոգու տոկունություն և անկախ ու հզոր հայրենիք կառուցելու անսասան կամք։


