Թուրքիայի ՆԳ նախարարը մեղադրել է Աֆղանստանում ԱՄՆ դեսպանին թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողներին ու ահաբեկչությանն աջակցելու համար
International newsԹուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Եվրոպան դարձել է «ԱՄՆ-ի ձեռքի խաղալիքը», գրում է diken.com.tr կայքը։
«Մի ամբողջ Եվրոպա դարձել է օվկիանոսից այն կողմ գտնվող երկրի ձեռքի խաղալիքը»,- ասել է Սոյլուն։
Նա մեղադրել է Աֆղանստանում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Բասին՝ հայտարարելով, որ աֆղանստանցի ներգաղթյալների նոր, ինտենսիվացած հոսքը դեպի Թուրքիա և Եվրոպա հենց նրա գործունեության հետ կապ ունի։
Նշենք, որ Բասը նախկինում եղել է Անկարայում ԱՄՆ դեսպանը։
«Մեզ համար գլխացավի վերածված դեսպանը հիմա էլ Քաբուլում է ինչ-որ բաներ խառնում», - ասել է թուրք նախարարը։
Սոյլուի պնդմամբ՝ աֆղանստանցի ներգաղթյալների միջոցով ԱՄՆ դեսպանն աջակցում է նաև թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողներին ու աջակցում ահաբեկչական խմբավորումներին։