Սանկտ Պետերբուրգի «Պասաժ» հանրախանութում հրդեհ է բռնկվել
International newsՍանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող «Պասաժ» հանրախանութի օդափոխության հորանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է չորս հարկանի շենքի մոտ 80 քառակուսի մետր մակերեսով տարածքում:
«Բռնկման օջախը գտնվում է հանրախանութի չորրորդ հարկի օդափոխության հորանում», - տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ հրդեհի հանգամանքները պարզվում են