ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է
SocietyԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 31-ին, կազմել է 482.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 564.63 դրամ (աճել է 3.82 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 643.52 դրամ (աճել է 2.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.77 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 253.95 դրամ, ոսկի՝ 20,177.83 դրամ, պլատին՝ 14,054.83 դրամ։
Մայիսի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: