ԱԺ այգին այս տարի չի բացվի մանուկների համար
SocietyՀունիսի1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ազգային ժողովի այգին, որը պահպանվում է հատուկ դարպասներով, տարիներ շարունակ բացվել է փոքրիկների համար:
Այստեղ անցկացվող ավանդական միջոցառմանը տարբեր տարիներ ներկա են գտնվել ԱԺ նախագահներ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Արա Բաբլոյանը:
Ինչպես ORER.am-ին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը, այս տարի նման միջոցառում չի նախատեսված: Ըստ նրա` պատճառն աշխատանքային ծանրաբեռնվածությունն է:
Լևոն Փանոսյան