Նավթի համաշխարհային գները նվազում են ԱՄՆ–ում հումքի արդյունահանման ռեկորդային մակարդակի ֆոնին
EconomicsՆավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան նվազում են ԱՄՆ–ում հումքի արդյունահանման ռեկորդային մակարդակի վիճակագրության ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ժամը 7.58–ի տվյալներով՝ հյուսիսծովյան Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.1 տոկոսով՝ հասնելով 77.48 դոլար բարելի դիմաց, իսկ WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը՝ 0.24 տոկոսով՝ հասնելով 66.88 դոլարի բարելի դիմաց։
ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) տվյալներով, երկրում նավթի օրական միջին արդյունահանումը մարտին կրկին վերադարձել է ռեկորդային մակարդակի եւ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ հասել է օրական 10.474 միլիոն բարելի, ամսական կտրվածքով ավելացել է 2.1 տոկոսով եւ տարեկան կտրվածքով՝ 14.6 տոկոսով։