Yerevan, 16.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Society

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 29-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: 

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Օրակարգի հաստատումից հետո ընթերցվեց և հաստատվեց նախորդ` 2018 թ. փետրվարի 20-23-ին գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը:

Ժողովի ընթացքում Գերագույն հոգևոր խորհրդի ուշադրությանը հանձնվեց ԳՀԽ կանոնադրության լրամշակված նախագիծը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի անդամ ի.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ներկայացրեց ԳՀԽ նախորդ ժողովին նախագծի առնչությամբ կատարված առաջարկների հիման վրա իրականացված փոփոխությունները։ Գերագույն հոգևոր խորհուրդը, հաստատելով խմբագրված փաստաթուղթը, հանձնարարեց այն ներկայացնել առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի վավերացմանը։ 

Խորհրդի քննարկմանը ներկայացվեցին Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) քննախույզ հանձնախմբի և օրինականության հանձնախմբի աշխատակարգերի նախագծերը։ Այս առիթով զեկույցներով հանդես եկան հանձնախմբերի ատենապետեր Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Կատարված դիտարկումներից հետո որոշվեց ներկայացված առաջարկները փոխանցել ԵՆԺ կանոնադրական հանձնախմբին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակված Երիտասարդության տարվա շրջանակներում հուլիսի 4-8-ը ծրագրվող միջոցառումների մասին զեկույց ներկայացրեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

Տեղեկացվեց, որ այդ օրերին կկատարվի երիտասարդների օրհնության արարողություն, Ծաղկաձորում տեղի կունենա քառօրյա հավաք, որի ընթացքում Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմեր և համայնքներ ներկայացնող երիտասարդները կմասնակցեն թեմատիկ քննարկումների, հոգևոր զրույցների, սեմինարների և խոկումների։ Հավաքի ընթացքում ծրագրվում են այցելություններ տարբեր սրբավայրեր: Երիտասարդական խմբերը նաև հանդիպումներ կունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ:

ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին զեկույցը` ողջունելով ձեռնարկված միջոցառումները և մեծապես կարևորելով երիտասարդության հետ Հայոց Եկեղեցու կողմից տարվող մշտական աշխատանքը: 

Կանանց դպրական աստիճան շնորհելու վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը և ընթացակարգը ներկայացրեց Դիվանատան Եկեղեցական-ժողովական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Քննարկումից հետո որոշվեց շարունակել այս ուղղությամբ ուսումնասիրությունները և հարցը ներկայացնել Եպիսկոպոսաց ժողովի քննարկմանը։

Ժողովին Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ընթացքի վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ 

Լսվեց նաև Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի զեկույցը Բուլղարիայի հայոց թեմի պատգամավորական ժողովում թեմական կանոնադրության քննարկման արդյունքների մասին։ Որոշվեց հարցը քննարկել նաև թեմի թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ` վերջիններիս Մայր Աթոռ առաջիկա այցի ընթացքում: 

Հայ Եկեղեցու հայեցակարգի պատրաստման ընթացքի վերաբերյալ զեկուցեց աշխատանքային հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։ Ժողովականները կարևոր նկատեցին այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը` թելադրելով ամբողջացնել աշխատանքներն ու հարցաշարը հայեցակարգի նյութերի շուրջ և հարցին վերստին անդրադառնալ ԳՀԽ հաջորդ ժողովին:

Գերագույն հոգևոր խորհուրդն այս կապակցությամբ նաև իր գնահատանքը հայտնեց Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին կատարված աշխատանքի համար:

Ժողովին անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում վերջին շրջանում տեղ գտած ներքաղաքական զարգացումներին։ Իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քայլերի մասին զեկույց ներկայացրեց Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը։ Քննարկումներից հետո ժողովականները գոհություն հայտնեցին առ Աստված, որ հնարավոր եղավ ներհայաստանյան կյանքում խուսափել բախումներից ու անցանկալի երևույթներից, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվեց փոխադարձ հարգանքի, համերաշխության և միասնական ոգու դրսևորումը։
Նիստերի ընթացքում քննության առնվեցին ներեկեղեցական կյանքին առնչվող այլ խնդիրներ ու կարգապահական հարցեր։

Ժողովի օրերին, գլխավորությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԳՀԽ անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի և Սարդարապատի հուշահամալիրներ՝ աղոթելով նահատակ հայորդիների հոգիների հանգստության համար։
Քառօրյա ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։

AraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBank