Ամերիկացի թոշակառուն վիճակախաղում 5 մլն դոլար է շահել
International newsԱմերիկացի թոշակառու Ամերիդա Կինտանան ակնթարթային վիճակախաղում 5 մլն դոլար է շահել:
USA.one-ը հաղորդում է, որ կինը 30 դոլար է ծախսել, որը շահել էր մեկ այլ վիճակախաղում՝ միանգամից մի քանի տոմս գնելու համար:
«Ես վաղուց եմ վիճակախաղ խաղում եւ երբեք մեկ տոմս չեմ գնում», — պատմել է նա:
Ամերիդայի խոսքով, նա տոմսը ջնջել է հենց խանութում եւ հայտնաբերելով, որ շահել է, փորձել է մի կերպ իրեն հավաքել:
«Ես գոռում էին ներսումս: Մի կին հարցրեց՝ ինչ-որ բան եմ շահել եւ ես ասացի՝ ոչ, ոչ», — հիշում է նա:
Նման շահումները միանգամից են տրվում: Անհրաժեշտ պահումներից հետո թոշակառուն 3 մլն 165 հազար դոլարի չեկ է ստացել: Կնոջ խոսքով, նա գումարը կծախսի երեխաներին օգնելու համար եւ այնպայման կշարունակի վիճակախաղ խաղալ: