Երեւանում հարձակվել ու ծեծի են ենթարկել 34-ամյա փաստաբանին
SocietyԵրեւանում մայիսի 31-ի երեկոյան վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. Երեւանի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Հ.-ն դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ նույն օրը Տիչինայի եւ Սեբաստիա փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել իր հետ, որի ընթացքում իրեն անծանոթ անձը անհիմն հարձակվել է իր վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են Կարեն Հ.-ի հետ վիճաբանած եւ նրան մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը. նա Երեւանի բնակիչ 29-ամյա Մհեր Գ.-ն է, ով հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, կատարվածի մասին հետաքննիչի մոտ բացատրություն է տվել, որից հետո բաց է թողնվել։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կարեն Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Աղբյուրի տեղեկություններով՝ Կարեն Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ փաստաբանների պալատում՝ որպես փաստաբան։