Yerevan, 16.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հովհաննես Սահակյան. «Եթե հանրապետականը պետք է ինքնամաքրվի, ապա դա պետք է որքան հնարավոր է շուտ անի»

Society

Սոցապ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀԿ  անդամ, Հովհաննես Սահակյանի կարծիքով, իրականում լավը կամ վատը բացարձակ արժեքներ չեն կարող լինել: Եվ ամեն ինչ համեմատության մեջ պետք է դիտարկել՝ հասկանալու համար, թե իրականում ինչն է լավ կամ ինչը՝ վատ:

«Անձամբ իմ մոտ ու նաև իմ բոլոր այն կուսակից գործընկերների մոտ, ում հետ շփվում եմ, որևէ  ռևանշիստական տրամադրություններ կամ նեղվածության զգացումներ չկան: Խնդիրը իշխանություն լինել-չլինելու կամ որևէ պաշտոն ունենալ-չունենալու մասին չէ»,- ասաց Հ. Սահակյանը:

 ՀՀԿ-ական  Սահակյանը, կուսակցական լինելով, տեսել է և՛ լավ, և՛ դժվար օրեր, իր ուսերին տարել է նաև բավականին բարձր պատասխանատվություն ենթադրող բեռի ծանրությունը: Եվ այդուամենայնիվ, նույնիսկ ՀՀԿ-ի «վերելքի» տարիներին նա կարողացել է զպվածություն ցուցաբերել և հիմնականում ձգտել է չհատել պարկեշտության սահմանագիծը:

«Լինելով ՀՀԿ-ի առաջնագծում՝ սահմանադրական բարեփոխումների, «ԱԺ կանոնակարգ» օրենքի, «Ընտրական օրենսգրքի» հետ կապված ողջ գործընթացը բոլորի աչքի առջև ուսերիս վրա տարել եմ, բայց խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրացուցակում այդքան էլ հարմար դիրք չունենալու պատճառով՝ չդարձա պատգամավոր: Բայց երբեք էլ իմ կուսակիցներից չեմ նեղացել: Քաղաքականության մեջ խնդիրը ոչ թե պատգամավոր լինել-չլինելն է կամ պաշտոն ունենալ-չունենալու պատճառով նեղված լինելը, այլ երկրի շահը: Հիմա մենք ապրում ենք մի հետաքրքիր ժամանակահատվածում, որի արդյունքում կա՛մ ունենալու ենք դրական շատ մեծ առաջընթաց, կա՛մ այնպիսի իրավիճակ, որը մեծ հիասթափություն կառաջացնի»,- ասաց Հ. Սահակյանը:

 ՀՀԿ-ականի կարծիքով, անցած 30 տարիների ընթացքում առաջին անգամ է ժողովրդական զարթոնքը մեծ փոփոխությունների պատճառ դարձել: Եվ հիմա, երբ կա դեմքերի, տրամադրությունների փոփոխություն, այդ ամենը պետք է այնքան զգույշ անել, որպեսզի երբեք թացն ու չորն իրար չխառնվեն:

«Այն սիրո և համերաշխության հեղափոխությունը, որից հետո վենդետաներ չպետք է լիեին, մշտապես պետք է տեսանելի լինի: Եվ մարդուն միշտ պետք է ուղղվելու, սխալը շտկելու հնարավորություն տալ: Իշխողի, ղեկավարողի դիրքերից հանդես եկողը միշտ պետք է իր «հակառակորդի» անգիտակցաբար կատարված սխալն ուղղելու հնարավորություն տա»,- ասաց Հ. Սահակյանը:

Հրաժարվելով Մասիսի քաղաքապետի, տեղակալի և մյուս ձերբակալվածների մասով որևէ գնահատական հնչեցնել՝ նշեց միայն, որ իրավապահները գնահատականներ կտան կատարվածին: Բայց, որ ներկայում և՛ իրավական, և՛ դատական համակարգերում պրոցեսներ են ընթանում, երբ ամեն ինչ ընթանում է արդար, առանց որևէ միջնորդությունների կամ ուղղորդելու՝ միանշանակ է:

«Սա էլ մի փորձության շրջան է, ապագան ցույց կտա, թե ինչն ինչպես եղավ: Բայց նաև ուզում եմ նշել, որ գործադուլի բոլոր օրերին մեր բոլոր աշխատակիցներն էլ պարտաճանաչ աշխատել են՝ գիտակցելով, որ սոցիալական ծառայությունն այն կարևոր օղակն է, որը անկախ այն հանգամանքից, թե մեր շահառուների որ մասն է ՀՀԿ-ական, որ մասը՝ շարժման մասնակից, բոլորն էլ պետության կողմից հատկացվող իրենց հասանելիք գումարները պետք է ժամանակին ստանան: Եվ նույնիսկ հանգստի օրերին մեր բոլոր 570 աշխատակիցները, մեկ մարդու նման, չխնայելով իրենց, աշխատել են և մեր այլ օղակների գործընկերների հետ այնպես են համագործակցել, որ առանց ցնցումների կարողանանք մեր շահառուներին սպասարկել և տեղ հասցնենք իրենց հասանելիք  կենսաթոշակները, նպաստները և համակարգի բոլոր գումարները»,- ասաց Հ. Սահակյանը:

Խոսելով ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցող խմորումների մասին՝ նա նշեց, որ ինքն առանձնապես  շատ մանրամասների չի տիրապետում, բայց կարծում է, որ եթե ՀՀԿ-ն պետք է ինքնամաքրվի, ապա դա պետք էր վաղուց անել:

«Ես որևէ մեկի մասին վատ բան չեմ ուզում ասել, քանի որ մենք բոլորս միասին ճանապարհ ենք անցել, բայց եթե հանրապետականը պետք է ինքնամաքրվի,  ապա դա պետք է որքան հնարավոր է շուտ անի: Միգուցե մենք այն ժամանակ չկարողացանք դա անել, բայց գուցե այս համաժողովրդական շարժումը օգնի այն իրականացնել: Եվ եթե կան մարդիկ, ովքեր հանրապետականը դիտարկել են որպես իրենց գործունեության «անձրևանոց», ապա հիմա, երբ հանրապետականն իշխանության մեջ չէ, կարող են դուրս գալ կուսակցությունից: Ավելի լավ կլինի, որ քիչ քանակով շարունակենք մեր ճանապարհը, դա, կարծում եմ, շատ ավելի ճիշտ կլինի: Այդ դեպքում էլ մենք շատ ավելի շատ ասելիք կունենանք մեր ժողովրդին, կկարողանանք նոր մոտեցումների, տեսակետների մասին խոսել: Լավ կլինի, որ այս շարժումը նաև իր դրական ազդեցությունն ունենա մեր շարքերը ինքնամաքրելու պրոցեսի վրա, բայց որ դա պետք է օր առաջ իրականացնել՝ միանշանակ է: Ի դեպ, համաշխարհային փորձը նաև վկայում է այն մասին, որ բոլոր, նույնիսկ զարգացած երկրներում շատերն են ձգտում իշխանական ուժին մոտ լինել: Եվ դա նորմալ է: Եվ եթե սիրո հեղափոխության ժամանակ հնչեցված բոլոր կոչերը կյանքի կոչվեն, ապա այս դեպքում արդեն կարևոր չի լինի, թե կուսակցությունն ընդդիմություն է, թե իշխանություն: Այդ ժամանակ առողջ քննարկումների և բանակցությունների ձևաչափում հնարավոր կլինի հասնել սեփական ծրագրերի իրագործմանը»,- ասաց Հ. Սահակյանը: 

 

Արմինե Գրիգորյան   

 

AraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBank