Հնդկաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել
International newsՀնդկաստանը բարեհաջող արձակել է Agni-5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել: Այս մասին հայտնում է Odisha Sun Times-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:50-ին՝ Օդիշա նահանգի ափին գտնվող Աբդուլ Քալամ կղզում տեղակայված պոլիգոնից:
Նշվում է, որ սա հրթիռի վեցերորդ փորձարկումն է: Վերջին անգամ այն արձակվել է 2018 թվականի հունվարին:
Փորձարկումների վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում: