Մեծ Բրիտանիան նոր առաջարկներ կներկայացնի Brexit-ի հարցով
International newsՄեծ Բրիտանիան ԵՄ ներկայացուցիչների հետ հունիսին կայանալիք հանդիպմանն ընդառաջ մի շարք առաջարկներ է մշակում Եվրամիության կազմից դուրս գալու (Brexit) վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին հունիսի 3-ին հայտնել է Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը: ԵՄ ներկայացուցիչների գագաթնաժողովը նշանակված է հունիսի 28-29-ին:
Բրիտանացի նախարարը վստահություն է հայտնել, որ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մի շարք «հիանալի առաջարկներով» հանդես կգա, որոնք դրական արձագանքներ կստանան Եվրամիությունում:
Նախարարի խոսքով՝ առաջարկները կհամապատասխանեն Մեյի՝ նախկինում արած հայտարարություններին, և Լոնդոնը կհրապարակի համապատասխան փաստաթուղթը: