Նեյմար. Որոշակի վախ դեռ ունեմ, բայց ամեն մարզումից հետո ավելի վստահ եմ դառնում
SportԲրազիլիայի հավաքական եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է վերադարձը խաղադատ մոտ երեք ամսվա ընդմիջումից հետո:
«Վնասվածքիցս հետո անցել է երեք ամիս: Ես վերադարձել եմ այն բանին, որն ամենաշատն եմ սիրում, նույնիսկ, գոլ խփեցի: Ես շատ երջանիկ եմ: Որոշակի վախ դեռ ունեմ, բայց ամեն մարզումից հետո ավելի վստահ եմ դառնում: Աստիճանաբար վերականգնվում եմ: Հիմա պատրաստ եմ 80 տոկոսով»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի հետ ընկերական խաղում Բրազիլիայի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով, Նեյմարը փոխարինման է դուրս եկել 46 րոպեին եւ դարձել է գոլի հեղինակ: