Վրաստանում ցուցարարները պահանջել են մինչև հունիսի 10-ը հետաքննել դեռահասների սպանությունը
International newsԹբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների կազմակերպիչ Զազա Սարալիձեն Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ իշխանությունները պետք է մինչև հունիսի 10-ը ավարտեն դեռահասների մահվան հետաքննությունը, հակառակ դեպքում կառավարության հրաժարականի պահանջով հանրահավաքները կշարունակվեն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, ո մայիսի 31-ից Թբիլիսիի կենտրոնում հանրահավաքներ են անցկանցվում, որոնց կազմակերպիչը Սարալիձեն է: Նա պահանջում է իր՝ 2017 թվականի ձմռանը սպանված որդու մահվան օբյեկտիվ հետաքննություն անցկացնել: Նա նաև կոչ է արել կառավարությանը հրաժարական տալ:
«Վարչապետն ասեց ինձ, որ ոչ մի նշանակություն չի ունենա՝ արդյոք ինքը հրաժարական կտա, թե ոչ: Եթե մինչև ամսի 10-ը չկատարվեն նրա խոստումները, մենք կրկին կպահանջենք կառավարության հրաժարականը», - ասել է Սարալիձեն:
«Բոլոր պահանջներն ուժի մեջ են մնում, համակարգը պետք է քանդվի: Ես սպասում եմ մինչև ամսի 10-ը, սակայն զուգահեռաբար ակցիաները կշարունակվեն: Սպասում ենք արդյունքների», - հավելել է Սարալիձեն: