Քայլարշավ, ձիարշավ, թռչունների և թիթեռների դիտարկում. «Էկոտուրիզմի փառատոնը» տարբեր միջոցառումներ է առաջարկում
CultureԵրրորդ տարին անընդմեջ իրականացվող էկոտուրիզմի փառատոնն ամեն տարի բազմազան միջոցառումներ և հետաքրքրություններ է ստեղծում ակտիվ հանգստի սիրահար զբոսաշրջիկների համար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, «Էկոտուրիզմի փառատոնի» համակազմակերպիչ Սարգիս Աղայանն ասաց, որ այն տեղի է ունենալու հունիսի 23-24-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում: Փառատոնի կազմակերպիչներից է նաև «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն:
Փառատոնի միջոցով երիտասարդները նպատակ ունեն նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:
«Այս տարի մենք ցանկանում ենք Արտավանն ավելի ճանաչելի դարձնել մարդկանց, հատկապես, որպես էկոտուրիզմով զբաղվելու ուղղություն: Փառատոնի շրջանակում տաղավարներ են լինելու, որտեղ ներկայացվելու են փառատոնի հետ կապ ունեցող տարբեր կազմակերպությունների ծառայություններն ու ապրանքները: Տաղավարների մի մասում ներկայացված է լինելու տարբեր համայնքներից գյուղական սնունդ, որ հենց իրենց պատրաստածն է: Մասնակիցների սնունդը մատակարարվելու է համայնքների կողմից և դրանով իսկ փորձում ենք այլընտրանքային եկամտի աղբյուր ստեղծել համայնքի բնակիչների համար»,- նշեց Սարգիս Աղայանը:
Փառատոնն իր մեջ ներառելու է քայլարշավ, ձիարշավ, թռչունների և թիթեռների դիտարկում, երեկոյան ժամին լինելու են տարբեր դասախոսություններ բազմազան ոլորտների հայտնի մադկանց տարբեր դասախոսություններ:
«Երեկոյան խարույկի շուրջ տարբեր հայտնի մարդիկ դասախոսություններ կվարեն կոնկրետ թեմաներով` բնապահպանություն, էկոտուրիզմ, առաջին բուժօգնություն և այլն: Կեսգիշերից հետո նախատեսում ենք նաև աստղադիտարկում: Գիշերակացը կլինի երկու տարբերակով` վրաններում կամ գյուղի հյուրատներից մեկում»,- շեշտեց Աղայանը և հավելեց, որ Արտավանի համայնքապետարանն աջակցում է տարբեր կազմակերպչական հարցերով:
Էկոտուրիզմը բնության, նրա առանձին բաղադրիչների (օրինակ՝ լանդշաֆտներ, բնությանհուշարձաններ, բույսերի կամ կենդանիների որոշակի տեսակներ) և պատմամշակութայինհուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջությունն է: Առաջինանգամ էկոտուրիզմի փառատոնը տեղի է ունեցել 2016 թվականին` Վայոց ձորի մարզի Գոմք ևՄարտիրոս համայնքներում: 2017 թվականին այն կայացել է Վայոց ձորի մարզի Զառիթափհամայնքի Արտավան գյուղում:
Լիլիթ Դեմուրյան