Էկվադորի ԱԳ նախարարն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ
International newsՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի նախագահի պաշտոնում այսօր ընտրվել է Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նկատելով, որ այս պաշտոնը հիմնականում արարողակարգային է, սակայն, այնուամենայնիվ, բարձրակարգ և կարևորագույն ընթացակարգային գործառույթներ է կատարում:
Էսպինոսան, 128 ձայն ստանալով, առաջ է անցել Հոնդուրասի դեսպան Մարի Էլիզաբեթ Ֆլորես Ֆլեյքից, որը 62 ձայն էր ստացել: Քվեարկողներից երկուսը ձեռնպահ են մնացել: Էսպինոսան կդառնա 4-րդ կինը, որը երբևէ ստանձնել է ՄԱԿ-ի ԳՎ նախագահությունը: Առաջինը Բահրեյնը ներկայացնող Հայա Ռաշեդ ալ-Խալիֆան էր, որն այդ պաշտոնը զբաղեցրել էր 2006-2007 թվականներին:
Էսպինոսան պարտականությունները կստանձնի սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի մեկնարկի ժամանակ: