Անդրեյ Բաբիշը կրկին նշանակվել է Չեխիայի վարչապետի պաշտոնում
SocietyՉեխիայի «Դժգոհ քաղաքացիների ակցիա» քաղաքական շարժման առաջնորդ, միլիարդատեր Անդրեյ Բաբիշը չորեքշաբթի վերանշանակվել է երկրի վարչապետի պաշտւոնում։ Հանդիսավոր արարողությունը Պրահայի ամրոցում անցկացրել է նախագահ Միլոշ Զեմանը։
«Շնորհավորում եմ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով եւ խնդրում եմ ներկայացնել կառավարության ցուցակը»,–ասել է Զեմանը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։