Պուտինն անկեղծ խոստովանություն է արել
International news
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ կապի ձևաչափով ռուսաստանցիների հետ շփման ժամանակ քաղաքական և տնտեսական կարևոր հարցերից զատ՝ պատասխանել է նաև մի շարք անձնական բնույթի հարցերի:
Երբ հաղորդավարներից մեկը հետաքրքրվել է, թե ՌԴ ղեկավարն ինչն է զոհաբերել հանուն նախագահության, Պուտինն ասել է՝ «անձնական կյանքս»:
Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ դրա դիմաց ստացել է միլիոնավոր մարդկանց օգնելու ու իրենց հայրենիքն ավելի հզորացնելու հնարավորություն:
Բացի այդ, նախագահը նշել է, թե հորից ստացած որ խորհուրդը կփոխանցի թոռներին:
«Չստել»,- հակիրճ ասել է ՌԴ ղեկավարը:
Իսկ երբ հաղորդավարը հետաքրքրվել է՝ երբ է նախագահը սկսել հավատալ Աստծուն, Պուտինը նշել է, որ դա խիստ անձնական հարց է:
«Յուրաքանչյուր մարդ ծնվում է հավատով առ Աստված: Կարծում եմ՝ մեզնից ամեն մեկը, ընկնելով ծանր դրության մեջ, ակամայից մտածում է Աստծո մասին»,-ասել է Պուտինը: