Ամերիկյան գիտնականներն զգուշացնում են մեծ վտանգի մասին
International newsՎաշինգտոնի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ԱՄՆ արևմտյան ափերին չորս տարի առաջ տեղի ունեցած թռչունների զանգվածային մահը կապված է գլոբալ տաքացման հետ՝ գրում է newsyou.info-ն:
Գիտնականների կարծիքով՝ փետրավորները հավանաբար զգացել են Խաղաղ օվկիանոսում զոոպլանկտոնի անբավարար վիճակը: Նրանց կարծիքով՝ օվկիանոսի ջրերը վերջին մի քանի տարում բարձր ջերմաստիճան ունի, քանի որ ջերմությունը չի ներթափանցում մթնոլորտ: Այդ փոփոխությունների վրա ազդել է նաև սառը հոսանքների բացակայությունը. նրանց շրջափուլը կտրուկ փոփոխվել է: