Մասնագետների խորհուրդը՝ շոգ օրերի համար
SocietyՇոգ եղանակին սիրտը մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում: Էքստրեմալ պայմաններում սիրտ-անոթային համակարգի աշխատանքը կարգավորելու համար սրտաբանները խորհուրդ են տալիս հետևել մի քանի կանոնների՝ գրում է newsyou.info-ն:

1. 15 րոպեից ավելի չպետք է գտնվել արևի անմիջական ճառագայթների ներքո, հատկապես ժամը 12-17-ը:

2. Պետք է հագնել բնական կտորից ազատ հագուստ և անպայման գլխարկ դնել:

3. Շարունակել չափավոր զբաղվել ֆիտնեսով և երեկոները զբոսնել:

4. Ավելի շատ միրգ և բանջարեղեն օգտագործել: Սննդակարգից հանել ճարպոտ սնունդը:

5. Նվազեցնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հանգստին ավելի շատ ժամանակ տրամադրել:

6. Չծխեքլ և ալկոհոլ չօգտագործել:
