Ամերիկացի մի խումբ գիտնականներ փոքրիկ գիտափորձ են անցկացրել և հաստատել են, որ սուրճը բարենպաստ ազդեցություն ունի մարդու կենսագործունեության և աշխատունակության վրա, այն կենտրոնացնում է նաև ուշադրությունը:
Գիտնականները 72 ուսանողների սուրճ են հյուրասիրել, այնուհետև ուսանողներին երկու խմբի են բաժանել և քննարկման թեմա են առաջարկել՝ խնդրելով նաև հանդես գալ սեփական առաջարկներով: Ուսանողների մի խմբին սուրճը հյուրասիրել են քննարկումից առաջ, մյուսին՝ քննարկման ընթացքում:
Արդյունքում պարզվել է, որ քննարկումից առաջ սուրճ խմած ուսանողների աշխատունակությունը 1,4 անգամ ավելին է մյուս խմբի ցուցանիշից: Բացի այդ, առաջին խմբի ուսանողներն ավելի համարձակ գաղափարներ են առաջ քաշել և ավելի մեծ ուշադրությամբ են կենտրոնացել առաջադրված խնդրի վրա: