Ինչպես է անցել Արամեի ու Աննայի դստեր 1-ամյակի խնջույքը
LifestyleԱրամեն եւ Աննա Թովմասյանը համատեղել են իրենց բալիկի առաջին տարեդարձն ու մկրտությունը: Ամուսինները երեկ տեղի ունեցած արարողություններից լուսանկարներ եւ տեսանյութեր են հրապարակել սոցցանցային իրենց էջերում եւ ներկայացրել՝ ինչպես են կազմակերպել 1-ամյա Աննա-Մարիայի տոնը:
Փոքրիկը մկրտվել է Սաղմոսավանքում, որտեղ էլ ժամանակին տեղի է ունեցել զույգի պսակադրությունը: Խնջույքն էլ տեղի է ունեցել երեւանյան ռեստորաններից մեկի՝ ծաղիկներով զարդարված բացօթյա սրահում:
Արամեն, Աննան ու նրանց աղջնակը միջոցառմանը ներկայացել են սպիտակ հագուստով: Խորհրդանշական է եղել հատկապես հրեշտակի թեւերով տոնական տորթը:

