Ավստրիայի իշխանությունները փակել են 7 մզկիթ և կարող են արտաքսել մի շարք հոգևորականների
International newsԱվստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրի տարածքում արդեն փակվել է 7 մզկիթ, իսկ մոտ ապագայում Ավստրիայից կարող են արտաքսվել մի շարք մահմեդական հոգևորականներ, գրում է թուրքական diken.com.tr կայքը։
Ավստրիայում մզկիթների հետ կապված հատուկ հետաքննություն էր սկսվել այն բանից հետո, երբ տեղական Falter պարբերականի էջերում հայտնվել էին երկրում գործող թուրքական մզկիթներից մեկում արված լուսանկարները․ դրանցում երևում էին զինվորական հագուստով երեխաներ, որոնք Դարդանելի ճակատամարտի մասին պատմող բեմադրությունում զոհվող զինվորների դերն էին ստանձնել։
Դրանից հետո Կուրցը հայտարարել էր, որ նման պատկերները չպետք է տեղ գտնեն ավստրիական իրականության մեջ, և հրահանգել էր հետաքննություն սկսել մզկիթների գործունեության վերաբերյալ։
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ավստրիայի վարչապետը հայտնել է, որ հետաքննության մեկնարկից ի վեր երկրում արդեն փակվել է 7 մզկիթ, իսկ «օտար երկրներից աշխատավարձ ստացող» մի շարք հոգևորականներ կարտաքսվեն Ավստրիայից։